Իրավական

42,3 մլն դրամ յուրացնելու մեղադրանքով հետախուզվող կինն հայտնաբերվել է

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները հունվարի 13-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 2017 թվականի հունիսից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով հետախուզվող Նելլի Հարությունյանին։ 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, նախնական տվյալներով՝ 38-ամյա Հարությունյանը, զբաղեցնելով բանկերից մեկի Եղեգնաձորում գործող մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը, 2016-ի հունիսից մինչև 2017-ի հունիս բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս մաս-մաս յուրացրել է 42 մլն 316 հազար դրամ։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ Նելլի Հարությունյանին ոստիկանները ներակայացրել են դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին՝ հարցաքննության։ 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ