Ամենիկայի Միացյալ Նահանգները Բելառուսի 43 քաղաքացիների նկատմամբ մուտքի վիզայի արգելք է սահմանել։
Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ ԱԳՆ-ն։
Հայտարարության մեջ ասվում է, որ այդ քաղաքացիները ժողովրդավարություն խափանողներ են և ԱՄՆ մուտք գործելու իրավունք չունեն։
Նշվում է, որ պատժամիջոցը վերաբերվում է խաղաղ ցուցարարների դեմ հակաիրավական գործողություններ կատարած մի շարք իրավապահների, ինչպես նաև որոշ դատավորների, դատախազության աշխատակիցների ու ուսումնական հաստատությունների ղեկավարների։
Պատժամիջոցի ենթարկվածների անունները չեն հրապարակվել։