Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 12-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացած 4 կանանցից 2–ը հարազատ քույրեր էին: Այս մասին ասել է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակիչներից մեկը, որի համագյուղացին են մահացած կանայք: Բնակչի խոսքով՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել աշխատանքի գնալու ժամանակ:
«Քույրերը Հադրութից էին տեղահանվել և երկու տարի է՝ Այգեստանում էին ապրում։ Վարորդի վիճակը ծանր է, նա մահացած կանանցից մեկի որդին է»,- ասաց նա: