fbpx
Երևան

Ավագանու 4 անդամ դադարեցնում է լիազորությունները, ևս 1-ը՝ դուրս է գալիս «Իմ քայլից»

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության 4 անդամներ դիմում են ներկայացրել՝ ավագանու իրենց լիազորությունները դադարեցնելու մասին, ևս 1 անդամ դիմում է ներկայացրել՝ խմբակցությունի դուրս գալու մասին։

Այս մասին այսօր արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Այսպիսով, ավագանու մանդատներից հրաժարվել են Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը և Ռուբեն Հայրապետյանը, իսկ իշխող խմբակցությունից դուրս է եկել Վահե Գևորգյանը։ Վերջինս այժմ կգործի որպես անկախ ավագանի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ