fbpx
Առողջապահություն

5 մթերք, որոնք կարող են տրամադրության բարձրացման պատճառ դառնալ

Սննդաբան Ալեքսանդր Անդրեևի խոսքով՝ տրամադրությունը կարելի է բարձրացնել սննդով։

Տրամադրության անկումը, ըստ մասնագետի, կապվում է սթրեսի, քնի պակասի, ինչպես նաև սննդակարգի խախտումների պատճառով։

Սննդաբանի խոսքով՝ հավի միսը, տավարի միսը կամ խոզի միսը կօգնեն պահպանել լավ տրամադրությունը. դրանք վիտամին B12-ի աղբյուր են, իսկ դրանցում պարունակվող ամինաթթու թիրոզինը բարձրացնում է դոֆամինի մակարդակը։

Բանանը կարող է բարձրացնել տրամադրությունը, քանի որ տրիպտոֆան է պարունակում, որը մարդու օրգանիզմը սերոտոնինի է վերածում։

Ծովակաղամբը նույնպես B վիտամիններ է պարունակում, որոնք օգնում են բարձրացնել ադրենալինի մակարդակը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ