fbpx
Սպորտ

5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. հաշմանդամ մարզիկների ​աշխարհի առաջնությունում ՀՀ ֆեդերացիայի հաջողությունները

Այսօր ավարտվել է IFA (International federation armwrestling) վարկածով բազկամարտի, հաշմանդամություն ունեցող մարզիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին և հաղթանակներ ունեցան նաև ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները :

Այս մասին ՀՀ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ այսօր ավարտվեց IFA (International federation armwrestling) վարկածով բազկամարտի, հաշմանդամություն ունեցող մարզիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին և հաղթանակներ ունեցան նաև ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները հետևյալ կազմով՝ Մարինե Մկրտչյանը ձախ և աջ ձեռքով (Phisical lmpaired standing U23) 50+ քաշային կարգում զբաղեցրեց 1-ին հորիզոնականները։ Մարինե Մկրտչյանը ձախ ձեռքով (Phisical lmpaired standing) 60 կգ քաշային կարգում զբաղեցրեց 2֊ րդ հորիզոնականը:

Անահիտ Բաբաջանյանը ձախ ձեռքով (Phisical lmpaired standing) 60 կգ քաշային կարգում զբաղեցրեց 1֊ին հորիզոնականը։ Նաիրա Մեսրոպյանը ձախ և աջ ձեռքով (Phisical lmpaired standing) 60+ քաշային կարգում զբաղեցրեց 1֊ին հորիզոնականները Նարեկ Առաքելյանը աջ և ձախ ձեռքով (Hearing Standing) 60 կգ քաշային կարգում զբաղեցրեց 2֊րդ հորիզոնականները։ Սարգիս Ստեփանյանը ձախ ձեռքով (Phisical lmpaired siting) 85կգ քաշային կարգում զբաղեցրեց 2֊րդ հորիզոնականը։ Սերոբ Հովհաննիսյանը (Phisical lmpaired standing) 85+ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրեց 2֊րդ հորիզոնականը, իսկ աջ ձեռքով՝ 3֊րդ հորիզոնականը։ Ընդհանուր հաշվարկով՝ 5 ոսկի 5 արծաթ 1 բրոնզ Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաջողություններ։

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ