fbpx
Իրավական

50-ամյա կինը հրկիզել է տղամարդուն

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 50-ամյա կնոջ:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 50-ամյա կինը կենցաղային հարցերի շուրջ հերթական անգամ վիճել է իր ծանոթի՝ Երևան քաղաքի 1963 թվականին ծնված տղամարդու հետ, որի ընթացքում Երևան քաղաքի Սիմոն Վրացյան 90 հասցեի հարակից տարածքում մոտենալով վերջինիս՝ իր մոտ գտնվող տարայի մեջ առկա բենզինը դիտավորությամբ լցրել է 55-ամյա տղամարդու մարմնի վրա և հրկիզել նրան:

55-ամյա տղամարդուն պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ արտահայտված դեմքի, պարանոցի, ձախ  վերին վերջույթի, ձախ ականջի, կրծքավանդակի 1-2-3-րդ աստիճանի ջերմային այրվածքների ձևերով, որոնց  ընդհանուր մակերեսը կազմել է  մաշկածածկույթի մոտ 20 տոկոսը, որն ուղեկցվել է այրվածքային շոկով և հիվանդություններով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 50-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ