Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 236 234 դեպք, որոնցից 223 443-ն` առողջացած, 4727-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 7514 թեստավորում, որից հաստատվել է COVID-19-ի 559 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, 11 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն գրանցվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1141 է:
ԱՆ-ից հայտնում են նաև, որ այս պահին քովիդով փաստացի բուժում է ստանում 6923 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 461 464 թեստավորում: