fbpx
Իրավական

5-րդ ալիքի լրագրողը սխալ տեղեկություն է տարածել արդեն հերքված փաստի մասով։

Հուլիսի 9-ին Սահմանադրական դատրանում ընթանում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումների քննությունը, որի լուսաբանման ժամանակ «5-րդ ալիքի» լրագրողը սխալ տեղեկություն է տարածել։

««5-րդ ալիքի» «Հայլուր» հաղորդման 12։30-ի եթերի ժամանակ լրագրող Լիլիթ Սարգսյանը, Սահմանադրական դատարանից ներկայացնելով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումների քննության ընթացքը, սխալ տեղեկություն է տարածել արդեն հերքված փաստի մասով։

Այսպես, լրագրողը նշել է, թե քննարկման հարց է նաև զինծառայողների մասնակցությունը ընտրություններին, և հավելել. «Ինչպես գիտեք, բազմաթիվ տեսանյութեր էին տարածվել, որտեղ երևում է, որ զինծառայողներին արդեն քվեարկած քվեաթերթիկներ էին տվել»։
Անհասկանալի է, թե ինչ նկատի ունի լրագրողը «քվեարկած քվեաթերթիկ» ասելով, ամենայն հավանականությամբ՝ նա նկատի ունի տարածված մեկ տեսանյութը, ըստ որի՝ զինծառայողներն իբր քվեարկում են քվեախցիկներում ծրարի մեջ պատրաստի դրված քվեաթերթիկներով։

FIP.am-ը գտել էր այդ տեղամասի ամբողջական ձայնագրությունը և պարզել, որ զինվորները նախապես՝ հերթի մեջ գտնվելու ընթացքում տեղավորել էին քվեաթերթիկները ծրարի մեջ։ Փաստացի, չկան նման բազմաթիվ տեսանյութեր, իսկ համացանցում տարածվողը կիսատ էր և մանիպուլյատիվ էր ներկայացվում»։

Fip.am- հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ