fbpx
Սպորտ

Եվրոպա Լիգա․ Սևիլյան 6-րդ անգամ դարձավ գավաթակիր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ գիշերը կայացավ Եվրոպա Լիգայի եզրափակիչ «Սևիլյա»-«Ինտեր» հանդիպումը։ Խաղն անցավ Գերմանիայի Քյոլն քաղաքաում։


Հանդիպումը գոլառատ ստացվեց։

Նախ 5-րդ րոպեին «Ինտերի» հարձակվող Ռեմոլու Լուկակուն 11-մետրանոցից առաջ մղեց իր թիմին։ Այնուհետև՝ 7-րդ րոպեին, Լյուկ Դե Յոնգը հավասարեցրեց հաշիվը, իսկ արդեն 33-րդ րոպեին դուբլ ձևակերպեց՝ առաջ մղելով «Սևիլյային»։ Սակայն 3 րոպե անց միլանյան ակումբին հաջողվեց հավասարեցնել հաշիվը․ գոլը հեղինակեց Դիեգո Գոդինը։ Թիմերն այս հաշվով գնացին ընդմիջման։

Մրցավեճի ելքը որոշվեց երկրորդ կեսում, ու ի տարբերություն առաջին կեսի՝ այստեղ գրանցվեց ընդամենը մեկ գոլ։ Որոշից դիպուկ հարվածն իրականացրեց իսպանական ակումբի ֆուտբոլիստ Դիեգո Կարլոսը։


Այսպիսով՝ «Սևիլյան» 6-րդ անգամ նվաճել եվրոպական առաջնության գավաթը։

https://www.youtube.com/watch?v=fqjn00cMoNM

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ