fbpx
Առողջապահություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 695 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում փետրվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 407 հազար 74 դեպք, որից 375 հազար 612-ը`առողջացած, 8186-ը` մահվան ելքով:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 հազար 702 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 4245 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 695 նոր դեպք, առողջացել է 2306 քաղաքացի, արձանագրվել է մահվան 19 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 828 հազար 454-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ