fbpx
Առողջապահություն

71 նոր դեպք, 73 ապաքինված ու 3 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հուլիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 459 դեպք, որոնցից 217 731 -ն` առողջացած, 4547-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։

Ըստ աղբյուրի՝ երեկ կատարվել է 3516 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք: Ունենք 73 առողջացած և 3 մահվան դեպք:

Նշվում է, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1108 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3073 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 238 211 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ