Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատել է ավելի վաղ ադրբեջանական ռեսուրսներով տարածված տեղեկությունը, որ Ադրբեջանը Հայաստանի 8 ռազմագերի է փոխանցել։
Խոսնակը գրել է, որ գերիների փոխանցումը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով։
Ստորև՝ հայրենադարձված հայ գերիների անուններն են։
Թարզյան Սարգիս
Բալայան Վարդգես
Պետրոսյան Արմեն
Բաբայան Արթուր
Սարգսյան Հմայակ
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ