Երեկ առավոտյան՝ 08:40-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1,8-րդ կիլոմետրին «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա Երվանդ Հովհաննիսյանին։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ վրաերթի ենթարկված տղան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Ոստիկանությունը վրաերթի մասին ահազանգը ստացել է հիվանդանոցից՝ 09:00-ին։
Ըստ աղբյուրի՝ կատարվում է քննություն։
