Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 262 631 դեպք, որոնցից 242 569-ն` առողջացած, 5339-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 11385 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 934 նոր դեպք: Ունենք 728 առողջացած, 20 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1211 է:
ԱՆ-ից հայտնում են նաև, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 13512 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 724 070 թեստավորում:


