Sky Sport Italy-ի հաղորդմամբ՝ «Այաքսի» ավագ Մաթյաս դե Լիգտին մեկ քայլ է բաժանում «Յուվենտուս» տեղափոխվելուց։
Ըստ աղբյուրի՝ հոլանդական ակումբին «Յուվեն» կվճարի 75 ,միլիոն եվրո։
Նշվում է, որ դե Լիգտին մնացել է միայն բուժզննում անցնելը ու հնարավոր է, որ տրանսֆերի մասին հայտարարվի արդեն այս շաբաթ։
Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դե Լիգտը նոր թիմում ցանկանում է հանդես գալ 4 համարի ներքո։