fbpx
Աշխարհ

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ

Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները որոշել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ: Պատճառը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքներն են։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ։

Բրյուսելը դադարեցրել է երկխոսությունը Անկարայի հետ և կրճատել 2020 թվականի համար նախատեսված օգնության ծավալը։

Թուրքիայի կողմից իրականացվող երկրահետախուզական անօրինական գործունեության լույսի ներքո ԵՄ խորհուրդը որոշել է դադարեցնել օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագրի կնքման բանակցությունները, ինչպես նաև ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակի երկխոսությունների անցկացումը։ Եվրոպական ներդրումային բանկին խորհուրդ է տրվել վերանայել վարկային քաղաքականությունը Թուրքիայում։

Հատուկ նշվում է, որ ԵՄ-ն կշարունակի Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ պատրաստել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ