Երեկ մեկնարկել է International Champions Cup ընկերական մրցաշարը, որին մասնակցում է նաև «Արսենալը»։
Լոնդոնյան ակումբը ուժերը չափեց Մյունխենի «Բավարիայի» հետ ու կարողացավ հաղթանակի հասնել 2-1 հաշվով։ «Արսենալի» կազմում աչքի ընկավ Էդվարդ Նկետիան, իսկ Լուիս Պոզնանսկին դարձավ ինքնագոլի հեղինակ։ «Բավարիայի» կազմում աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին։
Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ միայն 64-րդ րոպեին՝ փոխարինելով Նելսոն Ռեյսին։
https://www.youtube.com/watch?v=QJqBG4p0QSU