fbpx
Ժամանց

Լեդի Գագան՝ Թբիլիսիի քաղաքապետի կնոջ մոդելավորած զգեստով

Երգչուհի Լեդի Գագան հոլիվուդյան երեկույթին ներկայացել է վրացական Anouki բրենդի սև, կաշվե զգեստով: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Anouki բրենդի զգեստն առաջին անգամ ներկայացվել է Թբիլիսիի աշուն-ձմեռ 2019 նորաձևության շաբաթվա ընթացքում: Զգեստը կարված է արհեստական կաշվից, որպես դետալ օգտագործվել են բյուրեղներ: Զգեստը դեռևս ազատ վաճառքում չէ:

Լեդի Գագան իր երեկոյան կերպարն ամբողջացրել է սև, երկարաճիտ Pleaser կոշիկներով:

Նշենք, որ վրացական հայտնի Anouki բրենդը պատկանում է Անուկա Արեշիձեին, որը Թբիլիսիի քաղաքապետ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեի կինն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ