fbpx
Տնտեսություն

«Մենք ունենք քաղաքական մոտեցում, և այդ քաղաքական մոտեցումն իրականացվելու է»,- Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Լավ է, որ չի իրականացվել «Հյուսիս-հարավ» ծրագիրը, դրանով կանխվել է կոռուպցիան: Այս մասին նա հայտարարեց կառավարության նիստում։

«Ես այդ մոտեցումը չեմ ընդունում. ի՞նչ է նշանակում` ծրագիրն իրականացրել ենք: Ի՞նչ ենք իրականացրել, բռնել, թալանել ենք «Հյուսիս-հարավ» ծրագիրը: Ու լավ է, որ չի իրականացվել, որովհետև չիրականացնելով` առաջին հերթին կանխվել է կոռուպցիան, և ես դրա մասին խոսել եմ Ազգային ժողովի ամբիոնից: Մենք ունենք քաղաքական մոտեցում, և այդ քաղաքական մոտեցումն իրականացվելու է»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում արդյունավետության բարձրացման հարցում կարևոր բաղադրիչ է համարել աշխատավարձերի բարձրացումը:

«Դա մենք, ըստ էության, արդեն իրականացնում ենք: Ֆորմալ առումով չենք ասում՝ աշխատավարձը բարձրացվեց այսքան, համահարթ և համատարած, բայց այսօր պետական կառավարման համակարգում գնում է աշխատավարձերի բարձրացման հստակ գործընթաց: Ցավոք` ոչ համատարած, բայց համատարածությունը կախված է արդյունավետության բարձրացման փոփոխությունների տրամաբանությունից, որովհետև մենք ֆինանսավորումն ավելացնում ենք համաչափ, բայց, ցավոք, ոչ բոլոր տեղերում է այդ մեխանիզմն աշխատում: Հիմա, օրինակ, մեզ մոտ կան նախարարություններ, որոնք այս ընթացքում աշխատավարձերի շոշափելի բարձրացում են ունեցել, և կան նախարարություններ, որտեղ աշխատավարձերի շոշափելի բարձրացումներ տեղի չեն ունեցել, ընդ որում՝ բյուջեում մենք աշխատավարձի բազայի հետ կապված ոչ մի փոփոխություն չենք արել»,- նշեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ