fbpx
Աշխարհ

Կին կասկադյորը 2 միլիոն եվրո է պահանջում ֆիլմի նկարահանումների ժամանակ թևը կորցնելու համար

«Չարի կացարանը» ֆիլմի նկարահանումների ժամանակ թևը կորցրած կին կասկադյորը 2.2 մլն եվրո փոխհատուցում է պահանջում: Օլիվիա Ջեքսոնը հայտնի է «Աստղային պատերազմներ», «Գալակտիկայի պահապանները», «Խենթ Մաքսը» ֆիլմերում կատարած մահացու հնարքներով:

Սակայն, վնասվածքից հետո նրա կարիերան ավարտվել է, հաղորդում է Daily Mail-ը:

2015թ.-ին Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում ընթացքող «Չարի կացարանը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Օլիվիան պետք է մոտոցիկլով հնարք կատարեր: Անձրևի պատճառով տեսարանի նկարահանումը պետք է տեղափոխվեր, սակայն պրոդյուսերները ուշադրություն չեն դարձնում անբարենպաստ եղանակին և արդյունքում Օլիվիան չկարողանալով վերահսկել մոտոցիկլի կառավարումը բախվում է շարժական տեսախցիկին:

37-ամյա Օլիվիայի  դեմքի ձախ մասն այլանդակվում է, ձախ ձեռքը բժիշկները ստիպված անդամահատում են, բացի այդ նա ուղեղի հեմատոմա է ստանում և 15 օր մնում է կոմայի մեջ:

Երեք տարի անց նա դատական գործընթացէ սկսում՝ պահանջելով 2.2 մլն եվրո փոխհատուցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ