fbpx
Հասարակություն

Քննարկում «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակներում

Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»-ը «Վորլդ Վիժն» և «Հույսի կամուրջ» կազմակերպությունների հետ համատեղ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակներում այսօր հանդիպում-քննարկում է կազմակերպել Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում, որին ներկա էին ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն»-ի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը, ծրագրերի ղեկավար Մանանե Պետրոսյանը, «Վորլդ Վիժն» կազմակերպության ներկայացուցիչ Սուսաննա Քարդաշյանը:

Ծրագիրը միտված է աջակցել պետությանը` երեխաների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու գործընթացում:

ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն»-ի ծրագրերի ղեկավար Մանանե Պետրոսյանը նշել է, որ ծրագրի յուրաքանչյուր գործընկեր ունի իր բաղադրիչը (իրենցը խնամատար ընտանիքն է), որով էլ առաջ է շարժվում:

Ծրագրի առաջին փուլում հանդիպում է նախատեսված ոլորտի պատասխանատուների՝ մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների պաշտպանության բաժնի մասնագետների, սոցիոլոգների, հոգաբարձուների խորհրդի անդամների, մանկավարժների, հոգեբանների, ոստիկանության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ, վերջիններիս ծրագրի և նրանից բխող գործառույթների մասին իրազեկելը:

ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն»-ի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն էլ հավելել է, որ ծրագրի նպատակն է հնարավորինս իրազեկել խնամատարության, խնամատար ընտանիքի, նրանց իրավունքների, խնամատարաության պարագայում պետական աջակցության և այլնի մասին՝ հայտնելով, որ ծրագիրը միտված է ուժեղացնել խնամատար ընտանիքները, որպեսզի երեխային, ով դուրս է գալիս մանկատնից կամ այլ հաստատություններից, հնարավոր լինի հանձնել խնամատար ընտանիքի՝ համոզված լինելով, որ նա այնտեղ իրեն լավ է զգալու:

Ծրագրի երկրորդ փուլը նախատեսում է հանդիպում պոտենցիալ ծնողների հետ, ովքեր որպես խնամատար ընտանիք՝ ցանկություն կունենան ընդունել երեխաների:

Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ