Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար 270 մլն եվրո է հավաքվել ֆրանսիական 4 հիմնադրամների կողմից: Միջոցների հավաքագրմանը մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ ավելի քան 150 երկրից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նշենք, որ տաճարը վնասվել էր հրդեհից: Ապրիլի 15-ին Նոտր Դամում տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել էին վերակառուցման աշխատանքների համար միջոցների հավաքագրման մասին:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանգանակության ընդհանուր գումարը կկազմի 800 մլն եվրոյից մինչև 1 մլրդ եվրո, քանի որ մի շարք խոշոր ընկերություններ և գործարարներ նույնպես միջոցներ են տրամադրել տաճարի վերականգնման համար: