Հուլիսի 23-ից 26-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի իրավաբանական բաժինն անցկացրել է զինված ուժերի իրավաբանների հավաք:
Հավաքի ընթացքում ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակում կատարված իրավական աշխատանքների արդյունքները, կազմակերպվել են զինվորական իրավաբանների ծառայությանն առնչվող միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրական կարգավորումների վերաբերյալ դասախոսություններ ու քննարկումներ: