«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն հայտնվեց «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների շրջանակում:
Մի քանի օր առաջ «Մանչեսթեր Սիթի»-ից հայտ էին ներկայացրել Պորտուգալիայի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն կատալոնացիները պահանջում էին ամբողջական վճար՝ 100 մլն եվրո:
Ավելի վաղ «Բարսելոնան» մերժել է Սեդեդուին ձեռք բերելու «Ատլետիկո»-ի առաջարկը, քանի որ մտադիր է երկարաձգել նրա հետ պայմանագիրը:
Պաշտպանի ներկա պայմանագիրը կապտանռնագույնների հետ մինչեւ 2022 թվականն է հաշվարկված: