«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան, անդրադառնալով թիմի հարձակվող Էդին Ջեկոյի հավանական տեղափոխությունը «Ինտեր», նշել է.
«Ջեկոն այստեղ է, մեզ հետ, նա մեր խաղացողն է: Կարող եմ ասել, որ նա շատ լավ է աշխատել: Մենք երկու հարձակվող ունենք՝ Ջեկոն ու Պատրիկ Շիկը, դրա համար էլ առաջնահերթությունը կենտրոնական պաշտպան ձեռք բերելն է:
Դեռ լիովին գոհ չեմ թիմի վիճակից, բայց մենք խաղը կարգի բերելու վաղ փուլում ենք»:
Այս մասին հայտնում է Football Italia-ն: 33-ամյա Ջեկոն «Ռոմայում» հանդես է գալիս 2015 թվականից: