Իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Մալկոմն մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որպեսզի ռուսական «Զենիթ» տեղափոխության գործարքն ավարտին հասցնի: Այս մասին Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի՝ 22-ամյա բրազիլացի հարձակվողը երեկ երեկոյան հրաժեշտ է տվել իսպանական ակումբի իր խաղընկերներին ու մարզիչներին և այսօր վաղ առավոտյան ուղևորվել Ռուսաստան:
Սպասվում է, որ «Զենիթը» Մալկոմի տրանսֆերի ձեռքբերման մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա առաջիկա 24 ժամվա ընթացքում: