Օգոստոսի 3-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում և Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 3 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։