3 հանցագործ կողոպուտ են կազմակերպել Մեքսիկայի Մետաղադրամների պալատում 2,6 մլն դոլարի չափով։ Այս մասին հայտնում է Aristegui Noticias պարբերականը։
Վախեցնելով պահակին՝ նրանք մտել են շենք: Նշվում է, որ հանցագործները վերցրել են ժամացույց, ինչպես նաեւ 2,6 մլն դոլարի չափով մետաղադրամ, ապա դեպքի վայրից թաքնվել մոտոցիկլով:
Կողոպուտի հետևանքով տուժածներ չկան: Այժմ ոստիկանությունը փնտրում է գողերին: