Բաքվի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
Նշվում է, որ Օհանյանի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «ցեղասպանություն» հոդվածով:
Նոյեմբերի 11-ին Բաքվի ռազմական դատարանը քննել էր ներկայացված հայցը և որպես խափանման միջոց հեռակա կարգով կալանք էր ընտրել Օհանյանի նկատմամբ:
Այս կապակցությամբ Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում էին հայտարարել նախկին նախարարի նկատմամբ:

