Նոր Գեղի համայնքում շարունակվում են փողոցների և բնակելի շենքերի բակերի բարեկարգման աշխատանքները:
Այս անգամ ասֆալտի ֆրեզ է տրամադրվել Ֆ.Թևոսյան 56 շենքին, որի բնակիչները համայնքապետարան-բնակիչ համագործակցության արդյունքում կամավորության սկզբունքով կատարել են հարթեցման աշխատանքներ:
Համայնքապետարանից հայտնում են, որ բարեկարգման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու և համայնքում անբարեկարգ փողոցներներ չեն մնալու:
Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։