fbpx
Աշխարհ

Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Ջամմա և Քաշմիր նահանգի լուծարման առթիվ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ջամմա և Քաշմիրի նախկին նահանգի բնակիչներին շնորհավորել է այս կազմավորման լուծարման կապակցությամբ և խոստացել, որ բնակիչներին լուսավոր ապագա է սպասում: Կառավարության ղեկավարն անգլերեն, հինդի, ուրդու, փանջաբի և լադաքհի լեզուներով նույնական ուղերձներ է գրել թվիթերյան իր էջում։

«Ես շնորհակալություն եմ հայտնում Ջամմա և Քաշմիրի ու Լադաքհի իմ եղբայրներին ու քույրերին նրանց խիզախության և համառության համար: Առջևում մեզ սպասում է լուսավոր ապագա։ Այժմ տեղի ենթակառուցվածքն զգալիորեն կբարելավվի, երիտասարդությունը նոր հնարավորություններ կստանա: Նահանգի լուծարման որոշումը խթան կհաղորդի ամբողջ տարածաշրջանի զարգացմանը»,-գրել է նա։

Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել էր Ջամմա և Քաշմիրի նահանգը լուծարելու և այս տարածաշրջանում երկու միութենական տարածք ստեղծելու որոշման մասին: Այդ նպատակով խորհրդարանը հաստատել է Սահմանադրության 370-րդ հոդվածի չեղարկումը, որը Ջամմա և Քաշմիրի նահանգն օժտում էր հատուկ կարգավիճակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ