Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը ցանկանում է ամեն գնով հեռանալ Փարիզից:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Նեյմարը զանգահարել է «Բարսելոնա»-ում իր նախկին խաղընկեր Մեսսիին և խնդրել նրան զրուցել ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ: Նեյմարը հույս ունի, որ ակումբում Մեսսիի ունեցած հեղինակությունը կստիպի Բարտոմեուին իրականացնել իր տեղափոխությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը: