fbpx
Մարզեր

17:10 9/8/2019

Գոռավան համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերը

2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Գոռավան համայնքում մեկնարկել են Գ. Մարզպետունի փողոցի ասֆալտապատման և համայնքային այգու կառուցման աշխատանքները:

«Գ. Մարզպետունի փողոցի ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման չափաբաժինը կազմում է 45%, համայնքի մասնակցությունը` 55%: Իսկ «Այգու կառուցում» սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման 30%-ը ՀՀ պետական բյուջեից է, 70%-ը՝ համայնքային:

Փողոցն ու այգին նախատեսում են շահագործման հանձնել առաջիկա ամիսներին:

Նշենք, որ 2019 թվականին մարզում կիրականացվի 59 սուբվենցիոն ծրագիր:

Այս մասին տեղեկացնում են Արարտի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Վերեվ