fbpx
Աշխարհ

Բրիտանիայում մասսայական հոսանքազրկում է տեղի ունեցել

Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել մասսայական հոսանքազրկում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ինչպես հայտնում է լրատվականը, Մեծ Բրիտանիան քաոսում էր բլեքաութի պատճառով. չկար էլեկտրականություն Լոնդոնում, Միացյալ Թագավորության հարավ-արևելքում ու հյուսիս-արևմուտքում:

Մասսայական հոսանքազրկումը կաթվածահար էր արել երթևեկությունը, դադարել էին աշխատել գնացքները, մետրոն և օդանավակայանները:

Հարվածի տակ էին հայտնվել ինչպես Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը, այնպես էլ Նյուքասլ, Քեմբրիջ, Պետերբուրգ և Դուվր քաղաքները:

Հետաքննությունը պարզել էր, որ բլեքաութը տեղի էր ունեցել երկու գեներատորների հետ կապված խնդիրների հետևանքով: Բարեբախտաբար, խնդիրն արդեն լուծվել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ