Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են գլոբալ տաքացման օդանավերի վրա ազդելու հարցը, հաղորդում է The Washington Post-ը։
Փորձագետների կարծիքով՝ որոշ գործընթացներ կարող են վտանգավոր լինել ուղևորների համար։ Մասնավորապես՝ երեք անգամ ուժգնացել է «պարզ երկնքի մրրկայնությունը»։ Դա կապված է բևեռներում ստարտոսֆերայի ստորին շերտում օդի ջերմաստիճանի նվազեցման հետ։
Վերջին ժամանակներում քամու արագության մեծացում է նկատելի։ Մթնոլորտի փոքրիկ հատվածում դրա արագությունն և ուղղությունը զգալիորեն փոփոխվում են։