«Ռեալ»-ի ղեկավարությունը որոշում է ընդունել սահմանափակել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի շփումը լրագրողների հետ: Այս մասին հաղորդում է AS-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը, «արքայական» ակումբում կարծում են, որ ֆրանսիացի մասնագետը չափազանց զգացմունքային է դառնում լրատվամիջոցների ներկայությամբ: Այդ պատճառով էլ Զիդանն այսօր ներկա չի լինի «Ռոմա»-ի դեմ ընկերական հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին:
Հիշեցնենք, որ Պրիմերայի առաջին տուրում «Ռեալ»-ը ուժերն է չափելու «Սելտա»-ի հետ: