fbpx
Սպորտ

Չէի կարողանում շարժվել․ Սերենա Ուիլյամսը արտասվել է պարգևատրման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մեջքի վնասվածքի պատճառով Սերենա Ուիլյամսը չի կարողացել շարունակել պայքարը Premier մրցաշարի եզրափակիչ խաղի 4-րդ գեյմից հետո։ Նա մրցում էր Բյանկա Անդրեեսկուի հետ։

Սերենան չի կարողացել զսպել արցունքները պարգևատրման արարողության ժամանակ։

«Ամեն ինչ սկսվեց երեկվա իմ խաղի ժամանակ, իսկ այսօր ամեն ինչ ավելի վատացավ:

Մեջքս սարսափելի ցավում էր, և ես չէի կարողանում քնել կամ շարժվել: Փորձում էի հասկանալ, թե ինչպես պետք է խաղամ, երբ չեմ կարողանում շարժվել: Ամեն դեպքում, ես շատ կափսոսեի, եթե նույնիսկ չփորձեի, դուրս չգայի կորտ տեսնելու արդյոք հրաշք տեղի չի՞ ունենա:

Նախկինում էլ է նման բան եղել: 24-36 ժամ սարսափելի կծկումներ եմ ունենում, իսկ հետո ամեն ինչ անցնում է: Սա, իհարկե, վշտացնում է ինձ, քանի որ ես կարող եմ խաղալ: Բայց հենց այսօր, այս պահին ես պատրաստ չէի խաղալ: Արդյոք կխաղա՞մ Ցիցիպասում. այո, տեսնենք` ինչ կլինի», – ասել է թենիսիստուհին։

Նա նաև ներողություն է խնդրել երկրպագուներից․

«Շնորհակալ եմ: Ներողություն եմ խնդրում. այսօր չեմ կարող ձեզ ուրախացնել: Փորձեցի, բայց չկարողացա: Բյանկա, դու հիանալի մարզուհի ես, կին:

Շնորհակալ եմ իմ թիմին: Ծանր տարի է, բայց մենք շարունակում ենք առաջ շարժվել», – նշել է Սերենան։

https://www.youtube.com/watch?v=CMMZKIcnFVQ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ