fbpx
Մշակույթ

Նախարար Դումանյանը պարգևատրել է պարի ոլորտի նվիրյալներին

Այսօր՝ ապրիլի 29-ը, նշվում է որպես Պարի միջազգային օր: Տոնի խորհրդի առթիվ Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է պարարվեստի ոլորտի նվիրյալների հետ, շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ստեղծագործական նոր ներշնչանքներ, բազում բեմեր, լեփ-լեցուն դահլիճներ և ծափերի տեղատարափ»,- նշել է նախարարը և կարևորել պարարվեստի անզուգական դերակատարումը մարդու կյանքում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ պարարվեստի ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության համար Ելենա Պավլիդին (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի փորձավար), Նարեկ Հարությունյանը (Հայաստանի պարի պետական անսամբլի պարող), Փայլակ Սարգսյանը (Մայր Աթոռ Սբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցի հիմնադիր, բալետմայստեր) պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով:

Պարգևը հանձնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Ներկաները շնորհակալություն են հայտնել բարեմաղթանքների, ոլորտի առաջնահերթությունը կարևորելու և գնահատանքի համար:

Հավելենք նաև, որ Պարի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ