ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Ուկրաինայի առաջարկած` Ղրիմի և Ազովի ու Սև ծովերի ջրատարածքների ռազմականացման խնդրի մասին բանաձևը. հայտնում է ТАСС-ը:
Փաստաթուղթն ընդունվել է 66 կողմ, 19 դեմ ձայներով, 72 երկիր ձեռնպահ է մնացել:
Փաստաթղթում դատապարտվում է Ղրիմում ռուս զինծառայողների առկայությունը, ինչպես նաև Սև ծովում և Ազովի ծովում ՌԴ զինված ներկայության մեծացումը: