fbpx
Սպորտ

Սևիլյայի հարձակվողը կարիերան կշարունակի Մոնակոյում

«Սևիլյայի» հարձակվող Վիսամ Բեն Եդերը կարիերան կշարունակի «Մոնակոյում»: Այս մասին հայտնում է Goal.com-ը:

Նշվում է, որ ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 40 միլիոն եվրո: Ֆուտբոլիստն ակումբի հետ հինգ տարվա պայմանագիր է կնքել:

Նշենք, որ Բեն Եդերը նախորդ երեք մրցաշրջանները անց է կացրել Լա Լիգայում: Նա «Թուլուզից» «Սևիլյա» է տեղափոխվել 2016 թվականին: Այդ ժամանակից ի վեր հանդես է եկել 138 խաղում և դարձել 70 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ