fbpx
Սպորտ

Ռոնալդուին մեկ հարց տալու համար կորեացի երկրպագուն մեկնել է Շվեդիա

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարավկորեացի երկրպագու Քվակ-Ջի Յուկը հատուկ ժամանել է Շվեդիա, որպեսզի ֆուտբոլիստին մեկ հարց տա: Նա ցանկացել է տեղեկանալ, թե ինչու պորտուգալացի ֆուտբոլիստն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել Սեուլում կայացած Հարավային Կորեայի K-լիգայի աստղերի հավաքականի հետ հանդիպման ժամանակ:

Բանն այն է, որ հանդիպման անցկացման պարտադիր պայմաններում ներառված է եղել պորտուգալացի ֆուտբոլիստի խաղադաշտ դուրս գալը, սակայն նա մնացել է պահեստայինների նստարանին։ Թուրինյան ակումբը խաղից հետո հայտնել էր, որ հարձակվողը մկանային խնդիրների պատճառով չէր կարող մասնակցել խաղին։ Հանդիպումից հետո Կորեական լիգայի ղեկավարությունը ներողություն է խնդրել երկրպագուներից:

Կվակ-Ջի Յուկը մոտեցել է Ռոնալդուին Ստոկհոլմի հյուրանոցում, որտեղ «Յուվենտուսը» կանգ էր առել Չեմպիոնների միջազգային գավաթի եզրափակչի խաղից առաջ և բղավել անգլերեն: Ռոնալդուն սակայն չի արձագանքել և անտեսել է երկրպագուին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ