Իրանի հյուսիսային մասում օգոստոսի 15-ին գերթեթև ուսումնական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
«Դա երկտեղանի ուսումնական ինքնաթիռ էր: Պատահարի հետևանքով այսօր առավոտյան զոհվել են անձնակազի երկու անդամները»,- գործակալությանը հայտնել է Սեմնանի նահանգի Գարմսար քաղաքային օկրուգի փոխնահանգապետ Ալի Հեմաթին:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի օդանավակայանից ոչ հեռու: