Օգոստոսի 14-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ և 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Այս մասին տեղեկանցում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։