«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ինչպես հաղորդում է աղբյուրը, փարիզյան կողմը շատ լուրջ է տրամադրված և ցանկանում է մոտ օրերս առաջարկով հանդես գալ։ ՊՍԺ-ն արգենտինացի 25-ամյա արգենտինացու համար մտադիր է առաջարկել 80 միլիոն եվրո։
Հաղորդվում է, որ կողմերը ցանկանում են որքան հնարավոր է շուտ ավարտել գործարքը։ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն մտադիր է գործարքը ավարտել արդեն այս չորեքշաբթի։
Ավելի վաղ Թոմաս Տուխելը՝ Լիգա 1-ի չեմպիոնների գլխավոր մարզիչը, հայտնել էր, որ Նեյմարը չի հեռանա ՊՍԺ-ից, քանի դեռ ակումբը փոխարինող չի գտել նրան։