Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Ճապոնիա եւ Չինաստան: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Զարիֆը կուղեւորվի Չինաստան, ինչպես նաեւ Ճապոնիա»,- ասել է նա բրիֆինգի ընթացքում, նշելով, որ օրակարգը ներառելու է երկկողմ համագործակցության հարցերը եւ հրատապ այլ խնդիրներ:
Մուսավին հավելել է, որ օգոստոսի վերջին պլանավորված են Զարիֆի ուղեւորություններն Ասիայի երկրներ: Այս մասին տեղեկացրել է РИА Новости-ն: