fbpx
Աշխարհ

Իրանի հոգևոր առաջնորդը 1000-ից ավելի կալանավորի է ներում շնորհել

Ինչպես հայտնում է Rambler.ru-ն, Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին հավանություն է տվել իրանական բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների համաներմանը և պատժաժամկետների նվազեցմանը:

Նշվում է, որ զանգվածային համաներումը կապված է Իդե Կուրբան և Գադիրե Խոմ կրոնական տոների հետ: Այդ տոներն այս տարի նշվում են օգոստոսի 12-ին և 20-ին: Ներումը ներկայացվել է երկրի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի խնդրանքով:

Իրանի սահմանադրության համաձայն՝ հոգևոր առաջնորդն իրավունք ունի ներում շնորհել կամ նվազեցնել դատապարտյալների բանտարկության ժամկետները Գերագույն դատարանի նախագահի երաշխավորությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ