Շոտլանդիայում աճուրդի Է դրված այն դղյակը, որը 1789 թվականին կառուցել Է հռչակավոր ճարտարապետ Ռոբերտ Ադամը: Այդ մասին ասված Է Savills ընկերության նյութերում, որը զբաղվում Է օբյեկտի վաճառքով:
Խոսքը վերաբերում Է Սեթոն դղյակին, որը գտնվում Է Էդինբուրգից 16 կիլոմետր հեռավորության վրա: Բացի գլխավոր սենյակներից, երկու հիմնական եւ վեց լրացուցիչ ննջարաններից, աշխատասենյակից եւ տասնութերորդ դարի վերականգնված գրադարանից, շենքում գտնվում են երկու ավտոնոմ բնակարաններ, դրանցից յուրաքանչյուրը երեք ննջասենյակով:
Բնակարաններն անվանված են Մարիա Ա Ստյուարտի ամուսինների անուններով՝ Դառնլի եւ Բոսուել: Դղյակում կան նաեւ այլ պատմական հարկաբաժիններ՝ առանձնահատուկ մթնոլորտով՝ «Ապաստարան» ոչ մեծ ննջարանը, որը դյուրին չի լինի գտնելը՝ չիմանալով շենքի պլանը, ինչպես նաեւ ամրություններով նկուղը, որտեղ տեղավորված Է ավանդական անգլիական բարը:
Դղյակը գտնվում Է 5,4 հեկտար հողամասում, որտեղ կան մարգագետիններ, արոտավայրեր, բացատներ միջոցառումների անցկացման համար, ինչպես նաեւ կառքակամուրջ, որը պահպանվում Է տասնհինգերորդ դարից: Լոտի մեկնարկային գինը 9,7 միլիոն դոլար Է: