Եվրամիությունն այնպիսի քաղաքականության կարիք ունի, որը կարողանա էլ ավելի շատ միավորել նրա կազմի մեջ մտնող երկրները: Օգոստոսի 19-ին այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Շոպրոն քաղաքում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հրավիրած մամուլի ասուլիսում: Այն հեռարձակել է Die Welt հեռուստաալիքը:
«Մենք այնպիսի քաղաքականության կարիք ունենք, որը կարողանա ավելի ուժեղ միավորել Եվրամիության երկրները, որ մենք ավելի մրցունակ դառնանք»,- ասել է Մերկելը:
Կանցլերը նշել է, որ ԵՄ-ի առջև բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած: