fbpx
Առողջապահություն

Պոլիկլինիկական համակարգը չի կարևորվել Հայաստանում ու այդ սխալը պետք է ուղղել․ Թորոսյան

Այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Պոլիկլինիկաների մասին ու նշել, որ պատմականորեն պոլիկլինիկական համակարգը չի կարևորվել Հայաստանում, բայց իր գլխավորած նախարարությունը պետք է ուղղի այդ սխալը։

«Մեր քայլերը ուղղված են նրան, որ պոլիկլինիկան ավելի բարեհամբույր և մոտիվացված լինի ընդունելու բնակիչներին և նրանց բուժելու հարցում: Դա արդեն նկատելի է, և Երևան քաղաքում կան շատ լավ պոլիկլինիկաներ, որոնք ոչ մի ձևով չեն զիջում հիվանդանոցի ամբուլատոր բաժնին: Իհարկե, կան պոլիկլինիկաներ, որոնք այնքան էլ լավ վիճակում չեն ու հիմնականում քաղաքային ենթակայության տակ են, և քաղաքային բյուջեն ունի հատուկ տող առողջապահության մասով, որով ներդրում է կատարելու շենքային պայմանները բարելավելու և տեխնիկական սարքավորումներ գնելու համար»,- ասել է Թորոսյանը:

Նախարարն ընդգծել է, որ առողջության առաջնային պահպանումը միշտ ավելի կարևոր է բնակչության համար, քան հիվանդանոցայինը:

«Հիվանդանոցներում պետք է դիմեն այնպիսի, իրոք ծանր, դեպքերում, երբ առաջնային օղակը չի կարողացել լուծել», – եզրափակեց Թորոսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ